Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները կկայանան Երևանում

ուեֆա

 

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Բելառուսի Մ-21 հավաքականը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 21 որակավորման փուլի հանդիպումներ կանցկացնի չեզոք դաշտում:

 

Որպես մրցավայր ընտրվել է Երևանը: Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 — Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 — Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, և կմեկնարկեն 17։00-ին։

 

Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

 

©2022 Armenian Soccer