Armenian Soccer
Armenian Soccer

Բելառուսի առաջնությունում Խաչատուրյանի «Տորպեդո -Բելազը» պահպանեց առաջատար դիրքերը

Բելառուսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 5 –րդ տուորը եզրփակվեց ապրիլի 18-ին Բորիսովոյում   կայացած ԲԱՏԵ — «Տորպեդո –Բելազ»  հանդիպումով, որին  մազադաշտում ակնատես եղան 652 հանդիսկան: Չնայած գործադրած ջանքերին  տանտերերի՝ Բելառուսի 15 –ակի չեմոիոն ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթել մրցաշարի առաջատարների խմբում գտնվող  ժոդինոյի «Տրակտոր-Բելազին»: Վերջինս կազմում հաջողությամբ ,  արդեն 5 –րդ  խաղն անընդմեջ առանց փոխարինամ  հանդես է գալիս  Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան,32-ամյա  Անդրեյ Խաչատուրյանը; Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Այն ավելի ձեռնատու էր ժոդինոյի թիմին, որն էլ 5 տուրից վաստակած 10 միավորով պահպանեց իր տեղը առաջատարների խմբում: Խաչատուրյանի թիմը «Սլուցկի» և «Վիտեբսկի» հետ  այժմ բաժանում է 1-3 –րդ տեղերը: Ընթացիկ առաջնությունում անհաջողմեկնակած ԲԱՏԷ-ի  ֆուբոլիստները առաջին 2 տուերերում կրած 2 աընդմեջ պարտություններից հետո, 3-4-րդ տուերերում 2 անընդմեջ հաղթանակ էին տոնել, և  որոշ չափով շտկել էին  իրենց մրցաշային գործերը: Իրենց ակտիվում գրանցած 7 միավորով ԲԱՏԷ-ն 16թիմերի պայքարում  զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Հաջորդ ՝6 –րդ տուրում Խաչատուրյանի  «Տորպեդո-Բելազը» ապրիլի 26-ին սեփկան հարկի տակ կհյուրընկալի  Բրեստի «Ռուխին»,որը վաստակած 7 միավորով ընթանում է 9-րդ  տեղում:  

©2020 Armenian Soccer