Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՄԵՆ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՍԵՎԱՆ ՖԱ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Հայկական ֆուտբոլի լավագույն  վարպետներից մեկը,ՀՀ  ազգային հավաքականի   նախկինում ճանաչված ֆուտբոլիստ , 46 –ամյա  ԱՐԵՄԵՆ  ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ  նշանակվել է ՀՀ 1 -ին խմբի առաջնության մասնակից «Սևան»  ՖԱ-ի փոխնախագահ:
Այս  մասին  հայտնում են «Սևան»  ՖԱ-ի  լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Շահգելդյանը օրերս  է ՀՀ 1 –ին  խմբի մեկ այլ ակումբի «Վեստ Արմենիայի   հետ կնքած պայմնագիրը  երկկողմանի համաձայնությամբ խզել է :Այդ ամումբում    նա կատարում էր գլխավոր մարզչի պարտականություն:
Շահգելդյանը հանդես է եկել Երևանի «Արարատ», «Երևան», «Միկա»  , ինչպես նաև   ուկրաինական`Օդեսայի  «Չեռնամորեց», ռուսական`Մոսկվայի «Դինամո»,   իսրայելական՝   Պետախ Տիկվայի «Հապոել», շվեյցարական «Լոզան»  , կիպրական`  Լառնկա «Նեա Սալամինա», լիբանանյան  Բեյրութի «Ալ Ահեդ»   ակումբներում:
Նա  1992-2007թթ  հանդես է եկել ՀՀազգային հավաքականի կազմում, և մասնակցած   53 հանդիպումներում  6 գոլի հեղինակ է դարձել: Շահգելդյանը  2007թ-ից անցել է մարզչական աշխատանքի, և աշխատել է «Միկա»,  «Էրեբունի»   և  «Վեստ Արմենիա»  ակումբներում:

2020 Armenian Soccer