Armenian Soccer
Armenian Soccer

Արկադի Անդրիասյանի վերջին հրաժեշտը կկայանա դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի երկրպագուներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արկադի Անդրիասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը դեկտեմբերի 25-ին` ժամը 17:30-19:00, տեղի կունենա Երևանի   Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը կկայանա դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Կառավարական հանձնաժողով

©2020 Armenian Soccer