Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Ղասաբօղլյանը համալրել է Արզումանյանի մարզչական շտաբը

«Ուրարտուի» մարզչական շտաբը նոր համալրում ունի․ ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ թիմին միացել է մարզիչ Արթուր Ղասաբօղլյանը։ 39-ամյա մասնագետը նախկինում երկար ժամանակ աշխատել է «Ուրարտու» ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի հետ, իսկ վերջերս գլխավորում էր «Ուրարտու-1-08» թիմը։

«Եղավ առաջարկ՝ համալրելու գլխավոր թիմի մարզչական շտաբը, օգնելու գլխավոր մարզչին, ինչը հաճույքով ընդունեցի։ Ակադեմիայի տարբեր տարիքային թիմեր եմ գլխավորել, այժմ շատ ուրախ եմ, որ շարունակում եմ աշխատանքս արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստների հետ։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգնել թիմին հետագա հաղթանակներում»,-ասել է Ղասաբօղլյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

 

©2022 Armenian Soccer