Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Եդիգարյանը համալրել է «Սևան» ՖԱ-ի մարզչական շտաբը

ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Սևան» ՖԱ-ի շարքերն է համալրել, վերջերս ֆուտբոլիստի կարիերան ավարտած, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան` Արթուր Եդիգարյանն, ով սևանյան ակումբում կզբաղեցնի մարզիչի պաշտոնը: Այս մասին հայտնում են սևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
32-ամյա Եդիգարյանը «Սևան» ՖԱ-ի մարզչական շտաբում կաշխատի գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյանի, մարզիչ` Արմեն Ղուլինյանի և դարպասապաների մարզիչ` Սլավիկ Սուքիասյանի հետ:
«Սևան» ՖԱ-ն բարի գալուստ և ամենայն բարիք է մաղթում մարզչական կարիերայում:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer