Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՊՈՂՈՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՍՔԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ,
2020 թվականը լի էր մարտահրավերներով. սկզբում կորոնավիրուսային հիվանդությունն էր, հաջորդիվ՝ պատերազմը, որը ցնցեց բոլորիս: Խոնարհվում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների վառ և հավերժ հիշատակի առջև. ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում: Շնորհակալ ենք բուժաշխատողներին՝ իրենց կատարած ծանր աշխատանքի համար:
Տարին ծանր էր բոլորիս համար, չնայած բազմաթիվ մարտահրավերներին և դժվարություններին՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին այս տարի հաջողվեց կրկնել իր նախորդ տարվա հաջողությունները՝ նվաճեցինք չեմպիոնական գավաթր և հանդես եկանք Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:
Շնորհակալ ենք մեր երկրպագուներին մշտապես մեր կողքին լինելու, մեզ հավատալու և աջակցելու համար: Հուսով ենք գալիք տարում տեսնել ձեզ մարզադաշտում՝ մեծ եռանդով և հավատով: Մենք կանենք առավելագույնը հաջողության հասնելու և 2021 թվականը մեր հաղթանակների տարին դարձնելու համար:
Իմ և մեր ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ՝ գալիք 2021 թվականի կապակցությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, առողջության և հաղթանակների տարի:
Շնորհավոր գալիք 2021 թվական:
Հարգանքով՝
Պողոս Գալստյան:

©2021 Armenian Soccer