Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիա»ՖԱ-ին շնորհվել է ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

Ապրիլի 27-ին  կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին  ՈՒԵՖԱ -ի արտոնագիր շնորհել: Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Արտոնագիրը ակումբի առաջին թիմին իրավունք է ընձեռնում մասնակցել 2020/2021 մրցաշրջանի «ՈՒԵՖԱ»-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու պարագայում:

©2020 Armenian Soccer