Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ — Արմենիան» շատ մոտ է երկրորդ անգամ անընդմեջ ՀՀ չեմպիոն հռչակվելուն

Հունիսի 11-ին կայացավ ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության 1-6-րդ  տեղերի համար պայքարող թիմերի  22-րդ տուրի «Արարատ — Արմենիա» — «Արարատ» հանդիպումը: Այն ն ավարտվեց Վարդան Մինասյանի թիմի հաղթանակով՝ 4:2 հաշվով: Հայաստանի գործող չեմպիոնի   կազմում գոլերը հեղինակեցին՝  Սերգեյ Վակուլենկոն (22ր.), Մաիլսոն Լիման (45ր.,90+4-ր.,11մ) և Յուսուֆ Օտուբանջոն(51ր.,11մ):Արարատի կազմում  աչքի է ընկել Դենիս Դեդեչկոն (11‘), մեկ անգամ էլ «Արարատ — Արմենիայից» ինքնագոլի հեղինակ է դարձել թիմ ամենհեղինակավոր խաղացողը՝  ֆրանսիական  «Բորդո»,  «Կան», անգլիական՝   «Նյուքասլ» ակումբերում ելույութ ունեցած 34-ամյա  ֆրանսիացի կիսապաշտպան   Յոան Գուֆրանը (56ր):
Այս հաղթանակից հետո «Արարատ — Արմենիան» վաստակած 44 միավոր   ամրապնդվեց  1-ին հորիզոնականում ու այժմ 2 –րդ տեղում ընթացող  «Շիրակին» գերազանցում է 8 միավորով:Վարդան Մինասյանի սաները շատ մոտ են երկրորդ անգամ անընդմեջ ՀՀ  չեմպիոն հռչակվելու:
: «Արարատը» իր ակտիվում գրանցած 32 միավորով 6-րդն է:

©2020 Armenian Soccer