Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիայի» ևս 2 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքականներ

Sanogo and Spataru

 

«Արարատ-Արմենիայի» ևս 2 ֆուտբոլիստ՝ Զաքարիա Սանոգոն և Դանու Սպատառուն հրավիրվել են ազգային հավաքականներ:

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Սանոգոն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ հոկտեմբերի 8-ին և 11-ին Ջիբութիի հավաքականի դեմ խաղերին նախապատրաստվելու համար:

Իսկ Սպատարուն Մոլդովայի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու է հոկտեմբերի 9ին Դանիայի ու հոկտեմբերի 12-ին Իսրայելի հավաքականների հետ խաղին:

 

©2021 Armenian Soccer