Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ» ԱՄԷ-ի հավաքի ընթացքում խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

ԱՄէ-երում   ուսումնամարզական  հավաքը  շարունակող  ՀՀ   պրիմեր լիգայի  ընթացիկ առաջնության առաջատար  Երևանի  «Արարատն«  այսօր քիչ առաջ անցկացրեց  ստուգողական  3-րդ  հանդիպումը: Մրցակիցը   ՌԴ  2-րդ դիվիզոնի  ներկայացուցիչ   Մոսկվայի «Ռոդինայի»    հետ: «Արարատի» գլխավոր մարզիչ  Վարդան Բիչախչյանը  ասպարեզ էր հանել   մեկնարկային  այսպիսի կազմ`
45. Վսեվոլոդ Երմակով
2. Քրիստիան Խիմենես
23. Իվան Սպիչկա
44. Խուան Բրավո
17. Արտակ Եդիգարյան
19. Կարեն Մուրադյան
11. Դավիթ Մանոյան
18. Էդգար Մալաքյան
9. Մաքսիմ Զադերակա
10. Զավեն Բադոյան
70 Ուրոշ Նենադովիչ
Անցավ արարատցիների բացահայտ առավելությամբ:  Բիչախչյանը  4։0 հաշվով    համոզիչ հաղթանակ տոնեց, ընդ որում 3-րդ անընմդեջ խոշոր հաշվով հաղթնակը այս հավաքի ընթացքում:  «Արարատի»  կազմում դուբլ հեղինակեց  թիմի նորեկ, ուկրաինացի եզրային 26-ամյա կիսապաշտպան Մաքսիմ Զադերական, մեկական անգամ էլ աչքի ընկան` Արտակ Եդիգարյանն ու Էդգար Մալաքյանը:
Նկատենեք, որ «Ռոդինան»   մինչ այս 0:1 հաշվով  պարտվել էր «Փյունիկին»,  ապա  ՀՀ կրկնակի չեմպիոն   «Արարատ-Արմենիայի» հետ էլ 1:1 հաշվով ոչ-ոքի էր   խաղացել:

©2021 Armenian Soccer