Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ֆուտբոլիստները կօգնեն «Շիրակին» Եվրոլիգայում

Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` Երևանի «Արարատ» և Գյումրիի «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոլիգայի խաղարկությունում:Այս մասին հայտնում են «Արարատի» մամուլի ծառայությունից:
Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոլիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»:
Հավելենք, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է միայն սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա։

©2020 Armenian Soccer