Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բունյոդկոր»

Pobulic

Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնության է եկել՝ թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության հարցում: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ: Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում:

Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում «Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Հատկապես հիշարժան էին նրա երկու գոլերը հունգարական «Ֆեհերվարի» դեմ եվրագավաթային խաղերում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դիմիտրիյե Պոբուլիչին մեծ պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

 

 

©2022 Armenian Soccer