Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատի» նորեկի խփած գոլը հաղթանակ պարգևեց թիմին կարևորագույն խաղում

VBET ՀՀ  պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունեց ՀՀ  կրկնակի չեմպիոն Երևանի   «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման 1-ին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Թիմերը մեծ ուժերով չէին գրոհում, ավելի շատ մտածելով պաշտպանության մասին։ Վտանգավոր պահերն 1-ին խաղակեսում շատ չէին։ «Արարատ-Արմենիայի» կազմում հիշարժան էր Դավիթ Տերտերյանի հարվածը, իսկ  արարատցիների  գրոհներից մեկի ժամանակ եզրից սուր փոխանցում կատարեց Աղվան Պապիկյանը, սակայն խաղընկերները չեզրափակեցին գրոհը։
2-րդ խաղակեսն անցավ ավելի լարված պայքարում։ Թիմերը սկսեցին բաց ֆուտբոլ խաղալ ու վտանգավոր պահերը հաջորդեցին մեկը մյուսին։ «Արարատը» հանդիպման 72-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Անհատական հիանալի անցում կատարեց Աղվան Պապիկյանը, որի փոխանցումից հետո «Արարատի» կազմում թիմի  նորեկ` 26-ամյա խորվաթ  կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը իր առաջին գոլը խփեց, որը ինչպե հետգայում պարզվեց վճռեց հանդիպման ելքն ու սկզբունքային խաղում  կարևոր  հաղթանակ պարգևեց  «Արարատին»:  
Խաղի մնացած ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Վարդան Բիչախչյանի թիմը խաղային բարձր կարգապաությամբ  հմտորեն պաշտպանվելով խաղն ավարտեց հաղթանակով։
Առաջատարների   մրցավեճում   նաև  ընտրած խելամիտ մարտավարության շնորհիվ  Բիչախչյանը առավելության  հասավ   «Արարատ –Արմենիան»  գլխավորող  իսպանացի իր գործընկերոջ`Դավիդ Կապմնաիայի նկատմամբ:
Այս խաղից հետո «Արարատը» 24 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Արարատ» — 45․ Վսևոլեդ Երմակով 5․ Հրայր Մկոյան 7․ Աղվան Պապիկյան(23․ Իվան Սպիչկա, 88) 8․ Ժիրայր Մարգարյան 11․Դավիթ Մանոյան (94․ Մաքսիմ Զադերակա, 82)19․ Կարեն Մուրադյան 27․ Դավիթ Խուրցիձե 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 42)  98․ Մորի Կոնե (10․ Զավեն Բադոյան, 45)
«Արարատ-Արմենիա» — 33․ Դմիտրի Աբակումով 17․ Զաքարիա Սանոգո (2․ Սնտոնիո Գիլյերմե, 77) 6․ Դավիթ Հումանես 4․ Ալբերտ Խաչումյան 55․ Դավիթ Տերտերյան 16․ Անգուլո Վբեյմար (10․ Արմեն Համբարձումյան, 45) 8․ Յոհան Գուֆրան (5․ Սարգիս Շահինյան, 77) 24․ Յուսուֆ Օտուբանջո (99․ Արմեն Հովհաննիսյան, 45) 9․Ջեյսոն Մարտինես (7․ Հերադի Ռաշիդի, 83) 27․ Ֆուրջել Նարսինգ 87․ Ալեքսանդր Կարապետյան
«Արարատ»-«Արարատ-Արմենիա»՝ 1:0,  
Գոլը `Դիմիտրիյե Պոբուլիչ՝ 72:

©2021 Armenian Soccer