Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ

Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։
«Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ» գրությամբ։
Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» — «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

©2020 Armenian Soccer