Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» տուգանվեց Սիլուեի արարքի պատճառով

Donimani Silue

 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց ուշացումով: Պատճառն այն էր, որ «Արարատի» ֆուտբոլիստ Դոնիմանի Սիլուեն, ով հայտավորված չէր հիմնական կազմում, դուրս էր եկել թիմի հետ խաղադաշտ ու հրաժարվում էր լքել այն: Անգամ խաղընկերների հորդորները ֆուտբոլիստին չհամոզեցին: Արդյունքում՝ միայն անվտանգության աշխատակիցների ջանքերով ֆուտբոլիստը դուրս բերվեց «Հանրապետականի» խաղադաշտից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական՝ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում կոմիտեն որոշեց հաստատված համարել «Արարատի» կողմից կարգապահական խախտում թույլ տալն ու ղեկավարվելով ՀՖՖ կանոնակարրգի 40-րդ հոդվածի 41-րդ կետով՝ «Արարատ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի քսանապատկի՝ 20,000 ՀՀ դրամի չափով: Բացի այդ, կոմիտեն հաստատված համարեց «Արարատի» ֆուտբոլիստ Դոնիմանի Սիլուեի կողմից կարգապահական խախտում թույլ տալն ու ղեկավարվելով ՀՖՖ կանոնակարրգի 40-րդ հոդվածի 35-րդ կետով՝ Դոնիմանի Սիլուեին որակազրկեց 2 խաղով, իսկ «Արարատ» ակումբին տուգանեց նվազագույն աշխատավարձի հիսնապատկի՝ 50,000 ՀՀ դրամի չափով:

 

©2021 Armenian Soccer