Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ.ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՀՀ 1 –ին խմբի   ընթացիկ առաջնությունում 5 անընդմեջ հաղթանակի շնորհիվ վաստսկած 15 միավորով  միանձյա առաջատար «Սևանի»  մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել ակումբի 24-ամյա կիսապաշտպան Արամ Սարգսյանի  հետ.

1. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ.
Կարծում եմ այս ծանր իրավիճակում մրցումներ իրականացնելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ բոլորս այս պահին մեկ բանի մասին ենք մտածում։ Այսօր մեզ համար ամենակարևորը հայրենիքն է, իսկ մնացած բաները երկրորդական։
2. ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ.
Մարզումները այս պահին ևս ունեն էֆեկտիվությունը։ Սակայն թիկունքում յուրաքանչյուրս պետք է կատարենք մեր գործը, վստահ լինելով, որ հաղթանակը մերն է լինելու: Հարկ եղած դեպքում պատրաստ եմ մեկնել առաջնագիծ ։
3. ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԻ ԵՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
Ինչ վերաբերում է թիմում անցկացրած երկու մրցաշրջանի և ունեցած տպավորությունների մասին, պետք է նշեմ, որ դրանք բավական մեծ են ։Թիմում առողջ մթնոլորտ է, և ամեն ինչ գնում է դեպի լավը։ Մեծ պատասխանատվության զգացումով և աշխատասիրությամբ, փորձում ենք մեր երկրպագուներին ուրախացնել, վստահ լինելով որ այն շարունակական բնույթ է կրելու։
4. ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
Առաջնագծում կանգնած մեր տղաներին մաղթում եմ ամենակակևորը անփորձանք ծառայություն, մեծ ուժ ու եռանդ։ Վստահ եմ, որ շատ շուտով միասին կտոնենք այսքան սպասված հաղթանակը։ Աստված պահապան մեր զինվորներին և բոլորիս։
Հիշեցնենք, որ ակումբի խաղցողներից  Մհեր Սահակյանը արդեն   առաջնագիծում է հայրենիքը պաշտպանողների շարքում է:

©2020 Armenian Soccer