Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐԱՄ ԼՈՌԵՑՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿԱՊՎԱԾ ԵՆ «ՍԵՎԱՆԻ» ՀԵՏ»

«Սևանը»  ՀՀ  1 –ին խմբի   ընթացիկ առաջնության  առաջատարներից է,  և անցկացրած 4 հանդիպումներում 4 անընդմեջւ  հաղթանակ է տոնել: Ակումբի մամուլի ծառայությունը հարցազրույց է անցկացրել թիմի  ՀՀերիտասադրկան հավաքականում հանդես եկած , առանցքային և փորձառու  խաղացողներից մեկի` — 27-ամյա  կիսապաշտպան  Արամ Լոռեցյանի  հետ.
1․ ԹԻՄՈՒՄ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կարող եմ ասել որ թիմում փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել, քանի որ ունենք բազում նոր համալրումներ և թիմի վիճակը ավելի է բարելավվում և վստահ եմ որ արդյունքը սպասել չի տա։
2․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ակումբում հոգեբանական վիճակը շատ լավ է և դա դրական ազդեցությունէ ունենում մեր խաղերում։ Թիմային մթնոլորտը աշխատում ենք բարձր պահել և օրեցօր իրար ավելի լավ հասկանալ թե՛ խաղերում թե՛ մարզումների ժամանակ։
3․« ԱՐԱՐԱՏԻ»    ՀԵՏ  ԳԱՎԱԹԱՅԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Բոլորին է հայտնի, որ մեր մրցակիցը   VBET  գավաթի խաղում բավական ուժեղ թիմ է և կարծում եմ, որ ՀՀ 1-ին խմբի  թիմերին այս փուլում բաժին հասած ամենաուժեղն էր։ 1-ին խաղակեսը այդքան էլ հաջող չընթացավ մեզ համար, քանի որ արագ գոլ բաց թեղեցինք։ Իսկ 2-րդ խաղակեսում, կարծում եմ որ մեզ հաջողվեց բավական լավ խաղ ցուցադրել, մեծ կամքի և ձգտման շնորհիվ, չնայած նրան, որ խաղի վերջնամասում գոլ բաց թողեցինք։
4․ԱՌԱՋԻԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջիկա նպատակներս այս թիմի հետ են։ Մեծ է ցանկությունս, որ թիմը դառնա  ՀՀ 1-ին խմբի  հաղթող և բարձրանա ՀՀ   պրեմիեր լիգա ։ Նաև ցանկությունս մեծ է ազգային հավաքականում հանդես գալ։

©2020 Armenian Soccer