Armenian Soccer
Armenian Soccer

Առաջին կորուստը. «Սևանը» հեռացվեց առաջնությունից

Sevan FC

 

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի՝ վերաբերող մանկապատանեկան, առաջին ու սիրողական առաջնություններին, քննարկվեց «Սևան» թիմի՝ միցարշրջանի ընթացքում 2-րդ անգամ խաղին չներկայանալու ու դրա հետևանքով «Սևան»-ԲԿՄԱ խաղը չկայանալու փաստը:

Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ։

 

©2021 Armenian Soccer