Armenian Soccer
Armenian Soccer

Առանց Վարդան Մինասյանի ՀՀ չեմպիոնը չկարողացավ հաղթել «Նոային»

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 1-6 -րդ տեղերի  համար պայքարում Ալաշկերտ մարզադաշտում  մրցեցին Նոան ու  ՀՀ գործող չեմպիոն  Արարատ –Արմենիան: Վերջինս այս խաղում հանդես եկած առանց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, ով 2 դեղին քարտ ստանալու պատճառով որակազրկվել էր   1 խաղով, ու ստիպված էր հանդիպման ընթացքին  հետևել  տրիբունայից:  ՀՀ  չեմպիոնի գործողություններ այս խաղում ղեկավարում էր Մինասյանի օգնական Արտակ  Օսեյանը:  Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն (78ր.), իսկ «Արարատ — Արմենիայից» խփած գնդակով աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն(18ր.):
Այս խաղից հետո «Արարատ — Արմենիան» վաստակեց 45 միավոր և մնաց առաջին հերիզոնականում:«Նոան» վաստակեց 36 միավոր և  այժմ 3-4 տեղերն է կիսում «Շիրակի» հետ: Վերջինս 1 հանդիպում պակաս է անցկացրել:

©2020 Armenian Soccer