Armenian Soccer
Armenian Soccer

Ալեկսանդար Գլիշիչ. «Հայաստանն իմ կյանքի մի մասն է լինելու»

Aleksandar Glisic

 

Օրերս հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» բոսնիացի հարձակվող Ալեկսանդար Գլիշիչը հեռացել է թիմից:

S1 Oslobodjenje բոսնիական կայքի հետ զրույցում Գլիշիչը նշել է, որ Հայաստանից հեռանում է «Ալաշկերտի» կազմում նվաճած 2 չեմպիոնություններով ու լավագույն հիշողություններով:

«Ակումբի մասին շատ ջերմ հիշողություններ ունեմ: Հիշարժան շատ դրվագներ կային, որոնք կմնան ինձ հետ: Բնական է, որ 2 չեմպիոնություններն ու եվրոպական ասպարեզում անցկացված հանդիպումներն ամենահիշարժանն էին:

Այս մրցաշրջանը մենք սկսեցինք ոչ այնքան լավ, քանի որ հանդես էինք գալիս նաև Եվրոպայում՝ ընտրական փուլում, ապա՝ խմբային փուլում: Ռատացիան շատ էր, մենք՝ կոնտրռիթմի մեջ, սակայն ի վերջո ամեն ինչ կարգավորվեց ու ես վստահ եմ, որ առաջնության երկրորդ հատվածում թիմը լավ կշարունակի իր ելույթները»,-ասել է Գլիշիչը:

Ֆուտբոլիստը նշել է նաև, որ շատ բան է ապրել Հայաստանում՝ այստեղ գտնվելով, մասնավորապես, պատերազմի ժամանակ:

«Հայաստանում ես սիրեցի, ամուսնացա ու ապագայում Հայաստանն իմ կյանքի մի մասն է լինելու: Բոլորին խորհուրդ կտայի այցելել Հայաստան ու վայելել հիանալի բնությունը, սնունդը, եղանակն ու մանավանդ՝ մարդկանց, ովքեր մեզ շատ են նման».-եզրափակել է Գլիշիչը:

 

©2021 Armenian Soccer