Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր ելույթները ՀՀ 1-ին խմբի առաջնությունում

Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի 1-ին խմբի առաջնությունում: Այս մասին հայտնել են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով  վերոնշյալը՝ ՀՀ 1-ին խմբի առաջնության 8-րդ տուրից հետաձգված՝ դեկտեմբերի 16-ի     «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը չի կայանա:

©2020 Armenian Soccer