Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ-2»-ը վերսկսել է մարզումները

Ամանորյա արձակուրդից հետո մարզումները վերսկսել է «Ալաշկերտ-2»-ը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Աղվան Մկրտչյանի գլխավորած թիմի մարզումներն անցնում են «Ալաշկերտ» ստադիոնի հարակից խաղադաշտում:

Ինչպես տեղեկացնում են ակումբից՝ մախատեսված է, որ «Ալաշկերտ-2»-ը հավաք կանցկացնի արտերկրում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» հիմնական թիմի ձմեռային ծրագրերի մասին խոսվել էր դեռ հոկտեմբերին, երբ հայտարարվեց, որ թիմն ուսումնամարզական հավաքի կմեկնի ԱՄՆ:

 

©2022 Armenian Soccer