Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ»-ԼԱՍԿ. նախախաղային ժամանակացույց

Alashkert vs LASK

 

UEFA Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպման նախօրեին կկայանան կանոնակարգով նախատեսված մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես՝ վաղը երեկոյան թիմերը կանցկացնեն նախախաղային մարզումներ, որոնց առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: ԼԱՍԿ-ի նախախաղային մարզումը կմեկնարկի 18:30-ին, իսկ «Ալաշկերտինը»՝ 19:30-ին:

Բացի այդ, թիմերի գլխավոր մարզիչներն ու մեկական ֆուտբոլիստ կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Այդպես, 18:00-ին նախատեսված է ԼԱՍԿ-ի գլխավոր մարզիչ Անդրեաս Վյելանդի և պաշտպան Յան Բոլլերի, իսկ 19:00-ին՝  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչի և թիմի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

 

©2021 Armenian Soccer