Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի նաև տոմսարկղերում

Alashkert vs LASK

 

UEFA Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպման տոմսերն արդեն հասանելի են նաև տոմսարկղերում: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ բացի այդ տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/  կայքում:

Տոմսերի արժեքն է՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5️ տոմս։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 21-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

©2021 Armenian Soccer