Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտում» մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել

Ալաշկերտ

 

«Ալաշկերտի» կազմում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը թիմի ֆեյսբուքյան էջում։

 

««Ալաշկերտի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։

Մեր թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում։

 

Փոխարենը «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են հետևյալ ֆուտբոլիստները․

Կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն «Ալաշկերտ» է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից, որի կազմում նա անցկացրել է ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը։

Բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն «Ալաշկերտ» է վերադարձել Երևանի «Փյունիկից»։

Հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը մեր թիմ է վերադարձել «Նոայից»։

Գանացի պաշտպան Աննան Մենսահի նախորդ ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։

Հարձակվող Սարգիս Մեթոյանն «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական «Չիկշերեդա» ակումբից։

Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը հարազատ թիմ է վերադարձել Չարենցավանի «Վանից»։

Վնասվածքից ապաքինվել է և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

Այս օրերին Հանքավանում հավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

 

©2022 Armenian Soccer