Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտի» նորեկ Դավիդ Դավիդյանը նորամուտի խաղում հաղթանակ պարգևեց Մելիքյանի թիմին

Օգոստոսի 21-ին  Երևանի  «Ալաշկերտ»  մարզադաշտում  կայացավ    Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ալաշկերտ» — «Նոա»   հանդիպումը:Մրցամարտը սկզբունքային  բնույթէր կրում քանի որ եվրոլիգայի իրենց հանդիպումներից առաջ  հանդիպում էին  ՀՀ նախորդ առաջնության    արծաթե և բրոնզե մեդալակիրները: Եղիշե  Մելիքյանի գլխավորությամբ հանդես   եկող  «Ալաշկերտը» գոլ   խփելու  մի քանի պահ չիրացրեցին , իսկ  43 -րդ րոպեին նրանց  դարպասապահը  Օգնյեն Չանչարևիչը 11-մետրանոց հետ մղեց  Դեդեչկոյի    հարվածը: 2 –րդ խաղակեսի  վերջնամասը կոպիտ  սխալ թույլ տվեց մրցավար Աշոտ Ղալթախչյանը, ով   ընդհատեց «Ալաշկերտի»   վտանգավոր  գրոհը,  երբ  վերջինս  3 խաղացողներով գրոհում էին   դեպի «Նոայի»  դարպասին: Բայց ի վերջո  փոխարինման  մտած  Մելիքյան իթիմի  նորեկ Դավիթ Դավիդյանը  90 +1–րդ րոպեին  Բատիստա Վանգույի փոխանցումից հետո  խփեց վճռորոշ    միակ գոլը,  որ «Ալաշկերտին»  արժանի  և միաժամնակ շատ կարևոր  հաղթանակ պարգևեց:

©2020 Armenian Soccer