Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտի» կազմը համալրել են 5 նոր ֆուտբոլիստներ

ՀՀքառակի չեմպիոն  Երևանի  «Ալաշկերտ» են  վերադարձել առաջնության ամենափորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը («Շիրակ») և «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը(«Վան»): Այս մասին իրազեկում են  երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Գանձասար-Կապանից» «Ալաշկերտ» են տեղափոխվել պաշտպան Վասպուրակ Մինասյանը, կիսապաշտպաններ Դավիթ Մինասյանը և Աշոտ Քոչարյանը:
Հիշեցնեք, որ  ՀՀ պրիմեր  լիգայի առաջնության 2-րդ հատվածի   մեկնարկից   առաջ թիմ է վերադարձել նաև գլխավոր մարզիչ Աբրահամ  Խաշմանյանը:

©2021 Armenian Soccer