Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» մեկնեց Մոլդովա

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա, որտեղ վաղը երեկոյան UEFA-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում կհանդիպի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կկայանա Տիրասպոլի «Շերիֆ» մարզահամալիրում՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք, որ թիմերի միջև երևանյան խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ նվազագույն հաշվով: Ի դեպ, UEFA-ն այս մրցաշրջանում չեղարկել էր արտագնա գոլի առավելության գործոնը, ինչն ապահովում է այս պահի դրությամբ բացառապես 1 գնդակի տարբերությունը:

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ»-«Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողի հետ:

alashkert fc

 

©2021 Armenian Soccer