Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» հաղթել է «Տարազին»

Ղազախական «Տարազը» հայտարարել է Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Ալաշկերտի» հետ անցկացրած ստուգողական խաղի մասին։

Ըստ ղազախական թիմի մամուլի ծառայության՝ «Ալաշկերտը» հաղթել է նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հայկական ակումբը որևէ տեղեկություն չի հրապարակել թե հանդիպման ու թե հավաքի մասին։

Նշենք, որ օրերս «Ալաշկերտը» ևս մեկ ընկերական հանդիպում էր անցկացրել: Այդ մասին տեղեկացրել էր «Բունյոդկորը»՝ նշելով, որ խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

 

 

©2022 Armenian Soccer