Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին», իսկ «Լոռիին» ԲԿՄԱ-ին հաղթել չհաջողվեց

Այսօր կայացան  ՀՀ ֆուտբոլի 2020-2021թթ. .VBET Հայաստանի գավաթի խաղարկություն 1/8-րդ փուլի  2 հանդիպում:  Գյումրիի  քաղաքային մարզադաշտում «Շիրակը»   1:2 հաշվով  զիջեց ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը»:Ի դեպ հանդիպման ընթացքին խաղադաշտում հետևում էր  ՀՀվաստակաոր արտիստ, հայտնի   և սիրված  երգիչ Թաթա Սիմոնյանը:  4 –րդ րոպեին գյումրեցիներից Արամ Մուրադյանը  բացեց խաղի հաշիվը, սակայն հյուրերը մինչև ընդմիջում  2 գոլ խփեցին ու  2 –րդ խաղակեսում էլ պահպանելով     հաղթանակ հաշիվը Երևան են վերդառնում 2:1 հաշվով  տոնած կամային հաղթանակով:  «Ալաշկերտը»  հաղթեց Բրայան Գարսիայի և Պապե Կամարայի գոլերի շնորհիվ:
Երևանում զուգահեռաբար Ավանի  ֆուտբոլի ակադեմիայում ընթացած    խաղում  ՀՀ  պրիմեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին»   չկարողացավ հաղթել Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող  ՀՀ 1-ին խմբի պատվիրակ ԲԿՄԱ-ին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:  
1/8-րդ փուլի պատասխան հանդիպումները նախատեսնված են   նոյեմբերի 6-ին և 7-ին: 1/8-րդ փուլի վերջին՝  6 –րդ խաղը` «Արարատ»- «Սևան»  հանդիպումը այսօր ժամը`19:30-ին   կսկսվի Երևանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում:  

©2020 Armenian Soccer