Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Supercup

 

Սեպտեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2021 թվականի հանդիպումը, որում մրցում էին նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթակիր «Արարատը»: Հանդիպման 2-րդ խաղակեսի սկզբնամասում Էմբալոյի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց 1:0 հաշվով և դարձավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր:

Ի դեպ, սա «Ալաշկերտի» 3-րդ հաղթանակն էր Սուպերգավաթի խաղարկությունում

 

«Ալաշկերտ»-«Արարատ»` 1:0 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար` Աշոտ Ղալթախչյան

Գոլը` Էմբալո, 55