ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Վանաձորի «Լոռի» է վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։Այս մասին տեղեկացնում են վանաձորյանակումբի մամուլի ծառայությունից:
20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։
«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։
«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։
©2020 Armenian Soccer