VBET ՀՀ պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում։
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ հանդիպման նախորդ օրը մարզադաշտը թիմերին տրամադրվելու է նախախաղային մարզումների համար։
Այսպիսով, «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16։15-ին։
©2020 Armenian Soccer