«Փյունիկի» հետ խաղից հետո (0-0) մեզ հետ զրուցեց «Ուրարտուի» եզրային պաշտպան Ռոբերտ Դարբինյանը․
«Ես կարծում եմ, որ ավելի շուտ կորցրինք 2 միավոր, քան վաստակեցինք 1-ը, որովհետև երկրորդ խաղակեսն ամբողջությամբ մեր օգտին էր։ Չեմ կարող ասել, որ շատ պահեր ունեցանք, բայց մի քանի պահեր ստեղծեցինք, սակայն դրանք արդյունավետ ավարտել չհաջողվեց»։
«Երկու խաղակեսերի միջև տարբերությունը շատ մեծ էր։ Առաջին խաղակեսը ցույց տվեց, որ երկարատև դադարից հետո ենք խաղում, իսկ երկրորդ խաղակեսում քիչ թե շատ զգացինք ռիթմը և սկսեցինք ցուցադրել մեր ֆուտբոլն ու այդ հատվածում արդեն առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ»։
«Ինչ վերաբերում է թիմը համալրած նորեկներին, ապա մեզ լավ ենք զգում խաղադաշտում, բոլորն արդեն ներգրավվել են կոլեկտիվում, շարունակում ենք աշխատել ու գնալ մեր նպատակներին ընդառաջ»։
©2020 Armenian Soccer