Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ճանաչված ֆուտբոլիստ, ՀՀազգային հավաքականում,Երևանի «Արարատի», «Սպարտակի», «Երևանի, Արարատի «Ցեմենտի և բուլղարական Սոֆիայի ԲԿՄԱ-ի, Վառնայի «Սպարտակ» ակումբների ելույթ ունեցած 48 –ամյա Ռազմիկ Գրիգորյանն այսուհետ կգլխավորի Երևան «Արարատ-2»-ը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Այսօր «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել:
«Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Գրիգորյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Արարատի» գույները, իսկ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, Վանաձորի «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև գլխավորել է «Դիլիջանը»:
Ակումբի ամբողջ անձնակազմը բարի գալուստ և հաղթանակներ է մաղթում պարոն Գրիգորյանին:
©2020 Armenian Soccer