Պողոս Գալստյան.«Շատենք ուզում հաղթել և այն նվիրել մեր պանծալի բանակին ու ժողովրդին»
Այսօր`հոկտեմբերի 1-ին եվրոլիգայի փլեյ-օֆֆի շրջանակում ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում Երևանի ժամանակով ժամը 21-ին ԵԼ-ի խմբային մրցաշարի ուղեգիրը վիճակելու է Սերբիայի բազմակի չեմպիոն «Ցրվենա- Զվեզդայի» հետ:
Այս հանդիպման սպասելիքների մասին այսպես է արտահայտվել ակումբի գործադիր տնօրեն Պողոս Գալստյանը.
«Մենք հասկանում ենք, որ մրցակիցը շատուժող է, բայց ամեն ինչ անելու ենք,որ մեր ֆուտբոլտները իրենց առավելագույնը դրսևորեն, լավ խաղ ցուցադրեն ու պատմական հաղթանակ կերտեն: Տղաները մարտականորեն են տրամադրված, գերազանց են պատկերացնում խաղի արժեքն ու շատ են ուզում հաղթել ու այս ծանր իրավիճակում այն նվիրել մեր պանծալի բանակին և ժողովրդին»:
Հավելենք, որ խաղի ընթացքին ուղիղ հեռաձակմամբ հնարավոր կլինի հետևել МАТЧ ТВ-ով: Հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական անձակազմը Տասոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ
©2020 Armenian Soccer