Armenian Soccer
Armenian Soccer

«ՈւՐԱՐԱՏՈՒՆ» ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

VBET Հայաստան Պրեմիեր լիգայում իր ելույթները վերսկսեց «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 12-րդ տուրի շրջանակում Գյումրիում հյուրընկալվել էր «Շիրակին»։
Այս խաղին հայտավորվել էր նաև թիմի նորեկ Իսահ Ալյուն, իսկ մեկնարկային կազմում Գրիգորյանն ընդգրկել էր ակումբի սան Խարիտոն Այվազյանին։ Խաղն ընդհանուր առմամբ անցավ «Ուրարտուի» վստահ առավելությամբ։
Առաջին կեսում երևանցիները  2գոլ խփեցին։ 30-րդ րոպեին ձեռնարկված բազմաքայլ կոմբինացիան իր տրամաբանական ավարտին հասցրեց Եվգենի Կոբզարը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին էլ աչքի ընկավ  թիմի  ռմբարկու  Ջոնել Դեսիրեն։ Թիմերը գնացին ընդմիջման հենց այդ հաշվի ներքո։
Դաշտի տերերը 2-րդ կեսը   բավականին ակտիվ սկսեցին։Նրանք  փորձում էին, ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն «Ուրարտուի» ֆուտբոլիստները ոչ միայն   հաջողությամբ դիմակայում էին, այլև ևս մեկ գոլ հեղինակեցին։ Հանդիպման 60-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում իր առաջին գոլը խփեց Վիտինյոն ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը`3:0  հօգուտ  «Ուրարտուի»:
Այս   համոզիչ  հաղթանակից հետո Գրիգորյանի  թիմը  սկսեց    վաստակած  14 միավորով  գլխավորել  մրցաշարային աղյուսակը:

©2020 Armenian Soccer