Նախօրեին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպման շրջանակում «Նորավանքը» հյուրընկալվեց «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկին, իսկ «Նորավանքի» կազմում՝ Բաշիլովը:
Նշենք, որ փետրվարի 4-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում Վահե Գևորգյանի թիմը հյուրընկալվելու է «Վանին»: «Նոայի» առաջիկա ծրագրերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
©2022 Armenian Soccer