Իտալիայի Ա սերիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ՝Հռոմում հյուրընկալեց 12-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Պարմային» և ընդհատելով վերջին շրջանում ունեցած անհաջողությունները 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ու վաստակած 51 միավորով ամրապնդվեց 5 -րդ տեղում: 3 անընդմեջ պարտությունից հետո «Ռոմային» նման կարևոր հաղթանակ տանելու գործում մեծ դեր խաղաց ՀՀ ազգային հավաքականի ավագը Հենրիխ Մխիթարյանը:Նա նախ 43 –րդ րոպեին Բրունո Պերեսի գոլային փոխանցումից հետո վերսկանգնեց հաշվի հավասարությունը:Ապա 14 րոպե անց Ջորդան Վերտուտը Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2:1: ՀՀազգային հավաքականի ավագը 2-րդ խաղն անընդմեջ խաղադաշտից չհեռացավ առանց գոլ խփելու: Նա 78 –րդ րոպեին դեղին քարտի արժանացավ, իսկ 90 –րդ րոպեին փոխարինվեց: Հենրիխը ընթացիկ առաջնությունում մասնակցել է իր թիմի 18 հանդիպման, որի ընթացքում 1191 րոպե եղել է խաղադաշտում, ու դարձել է 8 գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer