Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է ՀՀ ազգային հավաքականի,31-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբի հետ փոխահամաձայությամբ օգոստոսի 31-ին պայմանագիրը խզելուև առանց փոխհատուցման իտալական «Ռոմա» տեղափոխվելու մասին: ՀՀ ազգային հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքներն այսուհետ պատկանում են Հռոմի «Ռոմային»:
20 մլն տրանսֆերային արժեք ունեցող Մխիթրայանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին «Ռոմայի» հետ նոր պայմանգիր է կապել, որի ժամկետը կլրանան 2022թ հունիսի 30-ին: Հներիխն անցած մրցաշրջանում խաղում էր իտալական թիմում վարձակալական հիմունքներով: Ա սերիա անցկացրած 22 խաղում Մխիթարյանը խփել է 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Իսկ ահա «Արսենալում» նա հայտնվել էր, 2018թ հունվարից «Մանչեսթեր Յունայթեդից», ու այնտեղ անցկացրել էր իր կարիերայի լավագույն շրջաններից մեկը: ՀՀ ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն «Արսենալին» օգնել է 2019թ-ին հասնելու եվորլիգայի եզրափակիչ, ու այդ թիմի կազմում մասնակցած բոլոր մրցաշարերում խթել է9 գոլ, ու կարտարել 13 գոլային փոխանցում:
«Արսենալում» բոլորը շնորհակալություն են հայտնում Միկիին ակումբում ներդրած ավանդի համար և մաղթում ամենայն բարիք «Ռոմայի» կազմում իր ապագայի համար:
©2020 Armenian Soccer