Բելառուսի պրիմեր լիգայի առաջնությունը մոտնեցել է ավարտին: Այսօր կայացան նախավերջին `29-րդ տուրի հանդիպումները: «Հայկական» 2 թիմեր`Գրոդոնոյի «Նեման ու Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶ» հերթական հաղթանակներ տարան ու եզրափակիչ `30-րդ տուրից առաջ լավ հնարավորություն են պահպանում ստուգատեսի մրցնակակիր դառնալու համար: «Նեմանն» իր հարկի տակ համառ պայքարից հետո 1:0 հաշվով պարտության մատնեց «Սլուցկին»: 29 -րդ րոպեին հաղթնակ միակ գոլը խփեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող Գեղամ Ղադիմյանը: Նա իր գոլը տոնել է Հայաստանի Հանրապետության դրոշով:Սա Ղադիմյանի առաջնությունում խփած արդեն 12 –րդ գոլն էր , որը նրա թիմին հաղթանակ պարգևեց և 53 միավոր վաստակած «Նեմանը» բրոնզե մեդալակիր դառնալու հույս տվեց: ՀՀազգային հավաքականի խաղացողը 90 3 –րդ րոպեին դեղին քարտի արժանացավ: Եզրափակիչ `30-րդ տուրում «Նեմանը» նոյեմբերի 28-ին արտագնա խաղում կմրցի 48 միավորով 5 –րդ տեղում ըթնացող երկրի 2019թ չեմպիոն Բրեստի «Դինամոյին»:
Բելառուսի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյան իթիմն էլ`«Տորպեդո- ԲելԱԶ»- ը սեփայան հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Իսլոչի հետ ու վաստակած միավորների քանակով հավասարեց «Նեմանին» ու նույնպես մրցնակակիր դառնալու շանս պահպանեց: «Տորպեդո-ԲելԱԶ»- ի հաջողությունում մեծ ներդրում ունեցավ կրկին առանց փոխարինման խաղին մասնակցած թիմի ավագ Անդրեյ Խաչատուրյանը:Վերջինիս թիմն էլ 30 –րդ տուրում նոյեմբերի 28-ին կհյուրընկավի 12-րդ տեղում ընթացող «Վիտեբսկին»:
«Հայկական» 3 -րդ թիմը` Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈւ» -ն իր հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»: Հայկ Մուսախանյանը ընդգրկված է իր թիմի մեկնակային կազում ու փոխարինվեց 59 –րդ րոպեին , երբ հաշիվը 3: 1 հօգուտ «Դինամոյի» : Հայ ֆուտբոլիտը մինչ այդ`55 –րդ րոպեին դեղին քարտի էր արժանացել: Մուսախանյանի թիմը «Էներգետիկ- ԲԳՈՒ» -ին 38 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականն, եզրափակիչ`30 –րդ տուրում մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Սլավիայի» հետ, որը 36 միավորով զբաղեցնում է 11 –րդ տեղը:
©2020 Armenian Soccer