ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարել է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2022/23 մրցաշրջանի մեկնարկը։ Արտոնագրային նշված մրցաշրջանի գործընթացին մասնակցելը և համապատասխան արտոնագիր ստանալը պարտադիր պահանջ է այն ակումբների համար, որոնք ցանկանում են մասնակցել այդ մրցաշրջանին։
Արտոնագրային գործընթացն անցկացվելու է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի դրույթների համապատասխան:
Ստացված դիմումների և փաստաթղթերի հիման վրա ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում կկայացնի հունիսի 3-ին նշանակված նիստի ընթացքում:
©2022 Armenian Soccer