Armenian Soccer
Armenian Soccer

ՀՖՖ բողոքարկման կոմիտեն ուժե մեջ թողեց ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Կայացել է ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո», «Մասիս» ֆուտբոլային ակումբների, նրանց հետ կապված մի շարք անձանց, «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստներ Լոկվա Անտոնիա Ջեորջես Տեսերայի և Պապե Դեմբա Դիյեի, ինչպես նաև «Երևան» ՖԱ նախկին ֆուտբոլիստ, «Երևան» ՖԱ և «Մասիս» ՖԱ ոչ պաշտոնապես նախկին սեփականատեր Կիրիլս Գրիգորովսի բողոքարկումները ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված մի շարք որոշումների վերաբերյալ:Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից,ՀՖՖ բողոքարկման կոմիտեն որոշում է կայացրել մերժել բողոքները և ուժի մեջ թողնել ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի բոլոր բողոքարկված որոշումները:  

©2020 Armenian Soccer