Ֆուտբոլի ՀՀ պրիմեր լիգայի և 1-ին խմբի առաջնությունները մոտենում են ավարտին: Եթե Պրեմիեր լիգայում թեժ պայքար է ընթանում մրցանակային տեղերի համար, ապա 1-ին խմբի մրցաշարում վերջնագծի մատույցներում անհաշտ պայքար է ծավալվել Պրեմիեր լիգայի ուղեգրի համար:
Այսօր՝ մայիսի 16-ին տեղի ունեցան 1-ին խմբի առաջնության 28-րդ տուրի հանդիպումները: Ստուգատեսի առաջատար «Սևանն» իր հարկի տակ հյուրընկալել էր մրցաշարի հետնապահ՝ Գյումրիի «Շիրակ-2» -ին: Շարունակելով իրենց հաղթարշավը՝ Արմեն Շահգելդյանի սաները հաղթեցին ոչ ֆուտբոլային` 6:0 հաշվով: Սա «Սևանի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր, որն էլ օգնեց Շահգելդյանի թիմին պահպանելու միանձնյա առաջատարի դիրքերը:
28-րդ տուրի մյուս հանդիպումներում արձանագրվեցին`
«Նորավանք» — «Արարատ- Արմենիա-2»` 2:1,
«Փյունիկ-2» — «Վեստ-Արմենիա»` 0:4,
«Արարատ-2» — «Ուրարտու-2»` 5:0:
Հաջորդ՝ 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայանալու է մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհանդիպեն «Վեստ Արմենիան» ու «Սևանը»:
©2021 Armenian Soccer