Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտի» կազմը համալրել է Մոլդովայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Մուդրակը

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Մոլդովայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Մուդրակի հետ:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
25-ամյա ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջանների ընթացքում հանդես էր գալիս մոլդովական «Պետրոկուբ» թիմում: Մոլդովայի բարձրագույն խմբի առաջնությունում Վիկտորն անցկացրել է 171 հանդիպում` դառնալով 19 գոլի հեղինակ:
2019-ին «Ալաշկերտի» նորեկը երեք խաղ է անցկացրել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում` մասնակցելով Իսլանդիայի, Թուրքիայի և Ալբանիայի թիմերի դեմ հանդիպումներին: Սպասվում է, որ Մուդրակը կհրավիրվի իր ազգային թիմի առաջիկա հավաքին:
Բարձրահասակ ֆուտբոլիստն ավելի վաղ 3 հանդիպման է մասնակցել իր երկրի Մ-19 հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:

©2020 Armenian Soccer