ՀՀբարձարգույն խմբի 3–րդ տուրից չհետաձգված միակ խաղում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ստուգատեսի նորեկ «Վանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Փյունիկին»: Առաջին խաղակես վերջնամասում`43 –րդ րոպեին տանտերերից Ստեֆան Աջումանիի փոխանցումցի հետո Կուասի Եզան խփեց հանդիպման միակ ու հաղթական գնդակը:Այն ՍևադաԱրզումանյանի գլխավորած թիմի`«Վանի» 2 –րդ անընդմեջ հաղթանակն էր, որի շնորհիվ 2հանդիպումներում 100տոկոսանոց արդյունք` 6 միավոր վաստակած ստուգատեսի նորեկը անսպասելիորեն ստանձնեց առաջնության միանձնյա առաջատարի դերը: Արտակ Օսեյանի գլխավորած «Փյունիկն» անցկացրած 3 խաղում 2 –րդպարտությունը կրեց: »Փյունիկի» կազմում հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Արաս Օզբիլիսը , ով սկսել էր հաջողությամբ համագործակցել թիմի նորեկ Կոբյալկոյի հետ, չկարողացավ փրկել իր թիմին պարտությունից:
©2020 Armenian Soccer