ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալիշիրը լքել է շվեդական «Գյոտեբորգը» և կարիերան կշարունակի հունական «Ապոլոն Սմիրնիս» ակումբում:
30-ամյա ֆուտբոլիստն,ում տրանսֆերային արժեքը հիմա 500 հազար եվրո է, խաղացել է Մ19 Շվեդիայի հավաքականում,իսկ 2018թ հունիսի 4-ին էլ նորամուտն է նշել ՀՀ ազգային հավաքականում, ու մինչ օրս վերջինիս մասնակցել է 13 խաղի:
3 տարվա «Գյոտեբորգում» ելույթ ունենալուց և երկրի բարձրագույն խմբի առաջնության և գավաթի խաղարկությունում 80 խաղում 2 գոլ խփելուց հետո հայազգի պաշտպանը 2021թ հունվարի 8-ից ելույթները կսկսի հունական Աթենքի «Ապոլոն Սմիրնիս» ակումբում:
«Գյոտեբորգը» ընթացիկ առաջնությունում 16 թիմերի պայքարում զբաղեցրել է 12 –րդ հորիզոնականում: «Ապոլոն Սմիրնիս» Հունաստանի ընթացիկ առաջնությունում 1-ին շրջանի ավատից հետո 14 թիմերի մրցապայքարում զբաղեցնում է 11-րդ տեղը:
©2021 Armenian Soccer