Հայտնի են ՀՀառաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ալաշկերտի» ամառային նախապատրաստական ծրագրերը:Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից ,
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը այսօրվանից` հուլսիս 28-ից 10-օրյա հավաք կանցկացնի Երևանում գտնվող Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ` «Վանի» (28.07), ԲԿՄԱ-ի (06.08) և «Ուրարտուի» (08.08) հետ:
Չի բացառվում, որ ևս մեկ ստուգողական հանդիպում ալաշկերտցիները կանցկացնեն հուլիսի 31-ին:
©2020 Armenian Soccer