Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։
©2020 Armenian Soccer